Իրանի վերջին շահի ավագ որդին՝ Ռեզա Փահլավին, բացահայտել է Իսլամական Հանրապետության հնարավոր անկումից հետո հաստատվելիք աշխարհիկ պետության հիմնական քաղաքական գիծը։
Փահլավիի ուղերձը Իրանի ժողովրդին հրապարակվել է X սոցիալական մեդիա հարթակում։
Նա նշել է, որ առաջին հերթին կդադարեցվի Իրանի ռազմական միջուկային ծրագիրը, իսկ ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և արմատական իսլամիզմի դեմ պայքարը կծավալվի տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ համատեղ։
«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կկարգավորվեն, մեր բարեկամությունը Ամերիկայի և նրա ժողովրդի հետ կվերականգնվի։ Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի։ Մենք կձգտենք ընդլայնել Աբրահամի համաձայնագրերը՝ դրանք վերածելով Կիրովի համաձայնագրերի, որոնք կմիավորեն ազատ Իրանը, Իսրայելը և արաբական աշխարհը», – նշել է նա։
Փահլավին հավելել է, որ ժողովրդավարական Իրանը կբացի իր տնտեսությունը առևտրի, ներդրումների և նորարարության համար և կձգտի ներդրումներ կատարել համաշխարհային տնտեսությունում։
«Իսլամական Հանրապետության անկումը և Իրանում աշխարհիկ, ժողովրդավարական կառավարության հաստատումը ոչ միայն կվերականգնի իմ ժողովրդի արժանապատվությունը, այլև օգուտ կբերի տարածաշրջանին և աշխարհին», – եզրափակեl է Փահլավին։