
Իրանի իշխանությունները լիակատար վերահսկողություն ունեն երկրում տիրող իրավիճակի նկատմամբ, և Իսլամական Հանրապետությունում հանգստություն է տիրում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ Fox News-ին տված հարցազրույցում։
«Հիմա հանգիստ է։ Մենք ամեն ինչ վերահսկողում ենք, և հուսով ենք, որ իմաստությունը կհաղթի, և մենք չենք հայտնվի բարձր լարվածության իրավիճակում, որը կարող է աղետալի լինել բոլորի համար», – ասել է նա։