«Թուրք–ադրբեջանական տանդեմն ակտիվորեն ներգրավված է ՀՀ նախընտրական գործընթացներում»․ Արման Աբովյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախ շնորհավորում եմ գերեվարումից տուն վարադարձաց մեր տղերքի ընտանիքներին , ընկերներին և բարեկամներին։
     Ձեր աչքերը լույս։
     Իսկ հիմա այս գործընթացի քաղաքական կոմպոնենտի մասին ։
     Ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, թուրք–ադրբեջանական տանդեմն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի նախընտրական գործընթացներին։
     Ադրբեջանական բենզինին և «տարանցիկ» հացահատիկին ավելացավ նաև մեր չորս գերիների վերադարձը, որը պետք է իշխանությունների վարկանիշը ավելացնի։
     Սա է, ուրիշ պատճառ չկա, և մենք մինչև ընտրությունների ավարտը թե՛ թուրքերից, թե՛ ադրբեջանցիներից, թե՛ եվրոպացիներից կտեսնենք բազմաթիվ փիար քայլեր, որոնց միակ նպատակը կլինի ուղղակի և անուղղակի սատարել այս իշխանություններին, որ վերընտրվեն։
     Թե ինչ կլինի ընտրություններից հետո այդ դեպքում, կարծում եմ ավելորդ է ասել։
     Ամեն դեպքում մեր տղաների վերադարձը տուն չափազանց, չափազանց, չափազանց լավ է։
     Եվ միաժամանակ չափազանց, չափազանց, չափազանց վատ է, որ ադրբեջանական գերությունից հայ գերիների վերադարձը ուղղակի վերածվել է նախընտրական PR-քայլի»։

Leave a Comment