Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Հունվարի 15-ի առավոտյան ժամերին հանրապետության   բոլոր ավտոճանապարհներին  սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`
Հունվարի  15-ին և 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի կեսօրից հետո, 18-ին, 19-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16- ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։ 

Երևան քաղաքում`
Հունվարի 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է ձյուն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Երևան քաղաքի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    12.5°C (1967 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -25.3°C (2008 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   -4.3°C

Leave a Comment