ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար

ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար, հայտնել են Պետդեպարտամենտից։ Ըստ Պետդեպարտամենտի հուշագրի, հյուպատոսական աշխատակիցներին հանձնարարվել է մերժել դիմումները գործող օրենքի համապատասխան, մինչ վերանայվում են վիզաների ստուգման ընթացակարգերը։

Կասեցումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից և կմնա ուժի մեջ անորոշ ժամանակով։
Այլ մանրամասներ չեն հաղորրդվում։

Նոյեմբերին ԱՄՆ նախագահը խոստացել էր «մշտապես դադարեցնել» միգրացիան այն երկրներից, որոնք նա անվանել էր «Երրորդ աշխարհի երկրներ»։

Fox News-ի կողմից հրապարակված ցանկի համաձայն՝ վիզաների տրամադրումը վերաբերում է Աֆղանստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Պակիստանի, Գվատեմալայի, Կուբայի, Մարոկկոյի, Թաիլանդի, Սիրիայի, Ուզբեկստանի եւ այլ պետությունների քաղաքացիների համար։

Leave a Comment