Մեծ Բրիտանիան ցանկանում է ֆինանսավորել Կիևին Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավթով․ Times

Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Ուկրաինային ֆինանսավորելու հնարավորությունը Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմին» պատկանող նավերից առգրավված նավթի միջոցով, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող նավերից առգրավված ցանկացած նավթ օգտագործելու ծրագրերը՝ Ուկրաինայի ռազմական ջանքերը ֆինանսավորելու համար», — նշվում է հոդվածում։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է «վերահղել» պատժամիջոցների տակ գտնվող նավթից միջոցները դեպի Ուկրաինա։

Ավելի վաղ ԵՄ-ն իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել էր ավելի քան 40 ռուսական նավ՝ ենթադրաբար ռուսական նավթ տեղափոխելու համար։

Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ «ստվերային նավատորմ» կատեգորիան հորինել է ԵՄ-ն։

Leave a Comment