https://arm.sputniknews.ru/20260114/tehranum-ankargutjunneri-zhamanak-aveli-qan-25-varchakan-shenq-ev-44-mzkit-e-vnasvel-97754785.html
Թեհրանում անկարգությունների ժամանակ ավելի քան 25 վարչական շենք և 44 մզկիթ է վնասվել
Թեհրանում անկարգությունների ժամանակ ավելի քան 25 վարչական շենք և 44 մզկիթ է վնասվել
Sputnik Արմենիա
Վնասվել է նաև 44 մզկիթ և հոգևոր սեմինարիա։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T20:06+0400
2026-01-14T20:06+0400
2026-01-14T20:06+0400
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
ռիալ (իրանի դրամը)
անկարգություններ
մզկիթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97753899_0:667:1070:1269_1920x0_80_0_0_3c7c7d715cfa29b47a951b17a171e15c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Վերջին օրերին Իրանի Թեհրանի նահանգում տեղի ունեցած անկարգությունների և ջարդերի հետևանքով վնասվել է ավելի քան 25 վարչական շենք, ինչպես նաև 44 մզկիթ և հոգևոր սեմինարիա։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Մոհամմադ-Սադեք Մոթամադիանը։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97753899_0:624:1070:1427_1920x0_80_0_0_0627dc1a056b2875c0becaa57beba6f2.jpg.webp
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռիալ (իրանի դրամը), անկարգություններ, մզկիթ
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռիալ (իրանի դրամը), անկարգություններ, մզկիթ
Վնասվել է նաև 44 մզկիթ և հոգևոր սեմինարիա։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Վերջին օրերին Իրանի Թեհրանի նահանգում տեղի ունեցած անկարգությունների և ջարդերի հետևանքով վնասվել է ավելի քան 25 վարչական շենք, ինչպես նաև 44 մզկիթ և հոգևոր սեմինարիա։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Մոհամմադ-Սադեք Մոթամադիանը։
«Թեհրանի նահանգում վնասվել են հազարավոր մեքենաներ, 26 վարչական շենք։ Բացի այդ, վնասվել են խանութներ, բնակելի շենքեր, ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ, հրշեջ մեքենաներ, ինչպես նաև 44 մզկիթ և հոգևոր սեմինարիա», – ասել է Մոթամադիանը, որի խոսքերը մեջբերում է իրանական SNN հեռուստաալիքը։