Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին նշել է, թե ում է համարում այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Կիլիանը այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա Հալանդի, Յամալի և Վինիսիուսի մակարդակին է։ Ինձ համար նրանք բոլորը նույն մակարդակի են, բայց Մբապեն համաշխարհային ֆուտբոլում լավագույնն է», – Գուտիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
27-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։