Վագիֆ Խաչատրյանի դուստրը Երևան է ուղևորվում. factor.am

«Զանգեցին, ուղղակի ասացին, որ այսպիսի բան կա, ու որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն էլ տեսանք, մի քիչ անակնկալ էր էլի»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց Բաքվից այսօր ՀՀ վերադարձված Վագիֆ Խաչատրյանի դստեր մտերիմներից մեկը։ Նշեց՝ Խաչատրյանի դուստրը՝ Վերան, հուզված է, չի կարող խոսել։

«Հիմա մի քիչ էլ լավ չի Վերան, հուզված է, պատրաստվում է Երևան գալ։ Ուրախությունից, հուզմունքից ինքնազգացողությունը վատացել է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց չեն հայտնել, թե Վագիֆ Խաչատրյանին ուր են տեղափոխելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment