Արցախի դեմ ագրեսիայի և միջազգային ահաբեկչության գործով դատապարտվածները փոխանցվել են Սիրիային

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացի Թուրքիայի միջոցով հունվարի 14-ին փոխանցվել է Սիրիայի իրավասու մարմիններին, հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նշվում է, որ խոսքը Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջիի և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի մասին է։

Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո, հավելել են ԱՆ-ից։

Leave a Comment