Ադրբեջանը չորս գերի է վերադարձրել – CIVILNET

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնի։

Leave a Comment