
Հնդկաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Իրանը՝ տրանսպորտային բոլոր հասանելի միջոցներով։ Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ Հնդկաստանի բոլոր քաղաքացիները պետք է ցուցաբերեն զգուշություն, խուսափեն բողոքի ցույցերի կամ հանրահավաքների անցկացման վայրերից, պահպանեն կապը Իրանում Հնդկաստանի դեսպանատան հետ և հետևեն տեղական լրատվամիջոցներին՝ իրավիճակի ցանկացած փոփոխության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։
Նշենք, որ իրենց քաղաքացիներին՝ Իրանը լքելու կոչեր են արել նաև ԱՄՆ-ն, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Թայվանը, Սինգապուրը և այլն։