ԱՄՆ-ն զինվորականների մի մասին տարհանում է Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայից․ Reuters

ԱՄՆ-ն խորհուրդ է տվել զինվորականների մի մասին տարհանել Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայից, որը Մերձավոր Արևելքում ամենամեծ ամերիկյան ռազմաբազան է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագետներին:

Դիվանագետների խոսքով՝ զորքերի մի մասը մինչև հունվարի 15-ի երեկոյան կարող է լքել բազան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ լրջորեն քննարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հարցը: Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել էր, որ Թեհրանը կհարվածի Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին ԱՄՆ-ի հարձակման դեպքում:

Leave a Comment