«Երևանի ավտոբուս»-ը տրանսպորտի աշխատանքի մասին հայտարարություն է արել
Եղանակային անբարենպաստ պայմաններով և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությամբ պայմանավորված, ինչպես նաև դրանց հետևանքով առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ․ տեղեկացնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։
«Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։ Իսկ հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է Yandex և 2GIS հարթակներում »,- փոխանցում են ընկերությունից։