Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում «Մաքլսֆիլդ Թաունը» 2:1 հաշվով պարտության է մատնել «Քրիսթալ Փելասին», որը անցած տարվա գավաթակիրն էր։
«Մաքլսֆիլդ Թաունը» հանդես է գալիս 6-րդ դիվիզիոնում և համարվում է կիսապրոֆեսիոնալ թիմ։
«Մաքլսֆիլդ Թաունը» 1908 թվականից հետո Պրեմիեր լիգան չներկայացնող առաջին թիմն է, որին հաջողվում է պայքարից դուրս թողնել գործող գավաթակրին։
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության անցած տարվա եզրափակչում «Քրիսթալ Փելասը» հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»։