Արշակ սրբազանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով





Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքի առնչությամբ վերաքննիչ քրեական դատարանը պետք է այսօր որոշում կայացնի: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի հրապարակումից։

Նա հայտնել է, որ վերաքննիչում բողոքը քննարկվելու է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ նախատեսված չէ, եթե դատարանը բանավոր ընթացակարգի անցնելու որոշում չկայացնի: Այսօր երեկոյան վերաքննիչ դատարանից փաստաբանին կտեղեկացնեն կայացված որոշման մասին։



Leave a Comment