Հնարավոր չէ՞ր մաքրել Ծիծեռնակաբերդի անմար կրակի հատվածի ձյունն ու սառույցը․ Էդուարդ Հայրումյան

Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու տեսանյութեր հրապարակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մույթերի շինարարական աշխատանքների իրավիճակի մասին․

«Այսօր 2026 թվականի հունվարի 11-ն է, և ես որոշել էի տարվա առաջին տեսանյութս նկարահանեի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինաշխատանքների մասին, ինչը և արեցի, բայց մինչ կհրապարակեմ շինաշխատանքների մասին տեսանյութս, որոշեցի այս տեսանյութով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուշադրությանը ներկայացնել հուշահամալիրի այսօրվա վիճակը։

Միթե՞ հնարավոր չէր 12 օրվա ընթացքում մաքրել գոնե Հանրապետության թիվ մեկ հուշարձանի անմար կրակի հատվածի և աստիճանների ձյունն ու սառույցը։

Երևանի քաղաքապետարանին և մասնավորապես «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին, գիտեմ, որ Հուշահամալիրի մաքրության և խնամքի պատասխանատուն դուք չեք, այլ թանգարանի տնօրինությունն ու աշխատակիցները, բայց այնուամենայնիվ, խնդրում եմ առաջարկեք Ձեր օգնությունը հուշահամալիրի տնօրինությանը և կազմակերպեք հուշահամալիրի տարածքի ձյունից և սառույցից մաքրման աշխատանքները»։

Leave a Comment