https://arm.sputniknews.ru/20260113/emn-sharunakum-e-ajakcel-iranakan-qaghhasarakutjany-kalasy-ishkhanapvokhutjan-masin–97708663.html
ԵՄ–ն շարունակում է աջակցել իրանական քաղհասարակությանը. Կալասը` իշխանափոխության մասին
ԵՄ–ն շարունակում է աջակցել իրանական քաղհասարակությանը. Կալասը` իշխանափոխության մասին
Sputnik Արմենիա
Կայա Կալասի խոսքով՝ ռեժիմի անկման համար երկրում այլընտրանք է պետք։ 13.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-13T18:50+0400
2026-01-13T18:50+0400
2026-01-13T19:07+0400
իրանի իսլամական հանրապետություն
կայա կալաս
եվրամիություն
բողոքի ակցիա
ռիալ (իրանի դրամը)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91466901_0:53:1024:629_1920x0_80_0_0_775236c3be31f577ac3fd62206e52604.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Եվրամիությունը չի սպասում ցուցարարների ճնշման ներքո Իրանի ղեկավարության մոտալուտ անկում, սակայն շարունակում է աշխատել դրա ուղղությամբ՝ աջակցելով իրանական քաղաքացիական հասարակությանը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բեռլին կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը։Կալասը հավելել է՝ ռեժիմի անկման համար երկրում այլընտրանք է պետք։ Հենց այդ պատճառով ԵՄ-ն «ակտիվորեն աջակցում է քաղաքացիական հասարակությանը»։Ավելի վաղ Կալասի ղեկավարը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաստատել էր, որ այդ կառույցը շտապ նոր պատժամիջոցներ է մշակում, մասնավորապես՝ Իրանի ուժայինների դեմ, որոնք ճնշում են հակակառավարական ակցիաները: Նրանց նկատմամբ պատժամիջոցները Բրյուսելը մտադիր է սահմանել «ներքին բռնաճնշումների» մեղադրանքով։Ֆոն դեր Լյայենը նաև անմիջական աջակցություն է հայտնել ցուցարարներին՝ կարծիք հայտնելով, որ նրանք «խիզախ երթով գնում են դեպի ազատություն», իսկ իրավապահները կիրառում են «չափից ավելի ուժ»։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91466901_58:0:967:682_1920x0_80_0_0_329526909c84a4ddacf037ba882f4ba5.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, կայա կալաս, եվրամիություն, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը)
իրանի իսլամական հանրապետություն, կայա կալաս, եվրամիություն, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը)
Կայա Կալասի խոսքով՝ ռեժիմի անկման համար երկրում այլընտրանք է պետք։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Եվրամիությունը չի սպասում ցուցարարների ճնշման ներքո Իրանի ղեկավարության մոտալուտ անկում, սակայն շարունակում է աշխատել դրա ուղղությամբ՝ աջակցելով իրանական քաղաքացիական հասարակությանը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բեռլին կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը։
«Պատմությունը ռեժիմների անկման շատ օրինակներ ունի, բայց հարցն այն է, թե ինչ կլինի հետագայում։ Դեռ պարզ չէ՝ այն կընկնի, թե ոչ», – ասել է Կալասը՝ պատասխանելով «Թեհրանի անկման» մասին արմտյան լրագրողների հարցին։
Կալասը հավելել է՝ ռեժիմի անկման համար երկրում այլընտրանք է պետք։ Հենց այդ պատճառով ԵՄ-ն «ակտիվորեն աջակցում է քաղաքացիական հասարակությանը»։
Ավելի վաղ Կալասի ղեկավարը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաստատել էր, որ այդ կառույցը շտապ նոր պատժամիջոցներ է մշակում, մասնավորապես՝ Իրանի ուժայինների դեմ, որոնք ճնշում են հակակառավարական ակցիաները: Նրանց նկատմամբ պատժամիջոցները Բրյուսելը մտադիր է սահմանել «ներքին բռնաճնշումների» մեղադրանքով։
Ֆոն դեր Լյայենը նաև անմիջական աջակցություն է հայտնել ցուցարարներին՝ կարծիք հայտնելով, որ նրանք «խիզախ երթով գնում են դեպի ազատություն», իսկ իրավապահները կիրառում են «չափից ավելի ուժ»։