
Արևելագետ Ապրես Զոհրաբյանը գրում է. «Հալեպի քրդական թաղամասերում քրդերի սպանդը և էթնիկ զտումը, որն իրականացվեց նաև Թուրքիայի աջակցությամբ, հարցականի տակ է դրել թուրք-քրդական հաշտեցումը։
Թուրքիայի քրդաբնակ տարածքներում բողոքի ցույցեր են։ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից։
Իրաքյան Քուրդիստանում սիրիացի արաբների նկատմամբ ատելության դրսևորումներ կան, զի նրանք դիտարկվում են էթնիկ զտման կողմնակիցներ։
Նկարում քուրդ խանութպանն արաբերեն հայտարարության տեքստով ազդարարում է «սիրիացի արաբների մուտքը արգելված է»։
Աղբյուրը` Ապրես Զոհրաբյան