Reuters․ Իրանում անկարգությունների ժամանակ մոտ 2000 մարդ է զոհվել

Reuters․ Իրանում անկարգությունների ժամանակ  մոտ 2000 մարդ է զոհվել

13 հունվարի 2026 – 17:47 AMT

PanARMENIAN.NetԻրանում բողոքի ցույցերի ընթացքում մոտ 2000 մարդ է զոհվել, հայտնում է Reuters‑ը՝ իրանցի պաշտոնյայի վրա հղումով:

Նրա տվյալներով՝ ինչպես ցուցարարների, այնպես էլ ուժային կառույցների աշխատակցների մահվան համար պատասխանատուները այն անձինք են, ում նա բնութագրել է որպես ահաբեկիչներ: Սակայն պաշտոնյան չի հստակեցրել, թե զոհերի թվում որքան են քաղաքացիականները, որքան ուժայինների անդամները։

Իրանի բանակը հայտնել է իր աջակցությունը երկրի ղեկավարությանը և ընդգծել է, որ պատրաստ է հակազդել ապակայունացման փորձերին։ Զորքերի հայտարարության մեջ նշվում է, որ բողոքները կազմակերպվել են ԱՄՆ կառավարության կողմից՝ Իսրայելի աջակցությամբ:

«Կարմիր մահիկի» տվյալներով՝ բողոքների առաջին երկու շաբաթում զոհվել է 109 ոստիկան։

Հունվարի 11-ին Իրանի ուժային կառույցները հայտարարել են հիմնական կազմակերպիչների ձերբակալման մասին, սակայն չեն բացահայտել ձերբակալվածների հստակ թիվը։ Ազգային ոստիկանության ղեկավար Ահմադ-Ռեզա Ռադանը նշել է, որ բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացներից հետո նրանք կստանան պատիժ։

Հունվարի 12-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրավիճակը երկրում վերահսկվում է, իսկ համազգային բողոքները՝ «լիովին վերահսկվում են»։ Նույն օրը երկրի տարբեր շրջաններում անցկացվել են զանգվածային իշխանամետ ցույցեր։ Պետական հեռուստատեսության տվյալներով՝ Թեհրանում երթին մասնակցել է նաև երկրի նախագահ Մասուդ Պեզեշկյանը։

Հունվարի 13-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը՝ բողոքների ճնշման պատճառով։ Քննարկվում են սահմանափակումներ էներգետիկ և բանկային ոլորտներում, ինչպես նաև անձնական միջոցներ՝ երկրի ղեկավար կազմի ներկայացուցիչների դեմ։

Իրանում զանգվածային ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Դրանք սկիզբ են առել մայրաքաղաք Թեհրանի շուկայից, որի ՝ առևտրականները, ինչպես նաև և մի շարք համալսարանների ուսանողներ, բողոքի դուրս եկան ազգային արժույթի կտրուկ անկման և ապրանքների թանկացման դեմ։

Leave a Comment