Զորավարժություններ նախատեսված չեն։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Իրանի հետ համատեղ զորավարժություններ են անցկացվել։
«Մենք մեր տարածքում ենք, իսկ Իրանը՝ իր։ Այս պահին սահմանափակումներ չկան, բայց նաև պլանավորված զորավարժություններ չկան», – հավել է Պապիկյանը։
Պատասխանելով դաշնակիցների հետ հարաբերությունների մասին հարցին՝ նա նշեց.
«Մեր հարաբերությունները բաց և թափանցիկ են։ Սակայն ռազմական առումով մենք հույսը դնում ենք մեզ վրա, մեր տնտեսության և բանակի վրա»։
Ինչ վերաբերում է Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաների՝ հնդկական զենքի հնարավոր մատակարարումների վրա ունեցած ազդեցությանը, նախարարը նշեց.
«Հիմա իմ կողմից ավելորդ կլիներ դրամատիզացնել այն, ինչ հիմա կատարվում է մեր հարևանների մոտ։ Ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է խուսափել որոշակի խնդիրների անդրադառնալուց։
Կարծում եմ, որ խնդիրները կլուծվեն հնարավորինս արագ և բնական գործընթացը կշարունակվի։ Ես չեմ ուզում ասել, որ բնական գործունեությունը դադարել է։ Մենք շարունակում ենք աշխատել նույն սկզբունքներով»։
Նա հրաժարվեց մեկնաբանել այն լուրերը, թե իբր Հայաստանը հրաժարվել է Հնդկաստանից կործանիչներ գնելուց։
«Նման գործարք չի եղել և չկա», – ասաց նախարարը։