Շնչել ճիշտ՝ ապրել առողջ. Ինչպես կարգավորել շնչառությունը

Թթվածնի անբավարարության պատճառը, ինչպես նշել է հայտնի  ամերիկացի բժիշկ Պոլ Բրեյքը, մակերեսային և կիսատ շնչառությունն է, որը զրկում է մեր օրգանիզմը կենսական կարևոր էներգիայի աղբյուրից` թթվածնից, և հանգեցնում վաղաժամ ծերացման: Այս մասին գրում է doctors.am-ը:

Մեր մարմինը ի սկզբանե ստեղծված է եղել ավելի հարուստ թթվածնային միջավայրի համար։ Այսօր օդում թթվածինը զգալիորեն նվազել է, և դրան գումարվում են նաև մեր առօրյա սովորությունները՝ սթրես, նստակյաց կյանք, սխալ սնունդ ու թոքերի ոչ լիարժեք օգտագործում։

Թթվածինը մասնակցում է բոլոր կենսական պրոցեսներին՝

  • արագացնում է նյութափոխանակությունը,
  • ապահովում է էներգիայի արտադրությունը,
  • ամրացնում է իմունիտետը,
  • հանգստացնում է նյարդային համակարգը և օգնում պայքարել սթրեսի դեմ։

Այդ պատճառով էլ լիարժեք շնչելը առողջ և երիտասարդ կյանքի բանալին է։

Ինչպես կարգավորել շնչառությունը

Շնչառական վարժությունները ոչ միայն հագեցնում են օրգանիզմը թթվածնով, այլև սովորեցնում են այն ճիշտ յուրացնել։ Հայաստանում արդեն ներկայացված է «Աերոֆլեքս» ծրագիրը, որը համադրում է յոգայի, ցիգունի և ժամանակակից բժշկական մեթոդների լավագույն կողմերը։

Ինչ է տալիս ծրագիրը․

  • թթվածնով հագեցում և նյութափոխանակության կարգավորում,
  • ավելորդ ճարպերի և տոքսինների քայքայում,
  • մկանային կորսետի ամրացում,
  • ողնաշարի և կեցվածքի խնդիրների կանխարգելում,
  • նյարդային համակարգի կայունացում։

Վարժությունները կատարվում են ստատիկ դիրքերում՝ համադրելով շնչառական տեխնիկան և մկանային ձգումները։ Դրանք հեշտ են, հասանելի բոլոր տարիքի ու պատրաստվածության մարդկանց համար և  չունեն հակացուցումներ։

Մակերեսային շնչառության վտանգները

Շատերը շնչում են միայն կրծքով, այսինքն՝ օգտագործում են թոքերի ընդամենը փոքր մասը։ Արդյունքում՝

  • օրգանիզմը չի ստանում բավարար թթվածին,
  • կուտակվում են տոքսիններ,
  • առաջանում է ավելորդ քաշ,
  • մեծանում է սիրտ-անոթային և նյարդային խնդիրների վտանգը։

Իսկ որովայնով շնչելիս թթվածինը թափանցում է ավելի խորը շերտեր, արյունը հարստանում է էներգիայով, իսկ օրգանիզմը բնականորեն մաքրվում է։

Ահա մի քանի տեխնիկա, որ կարող եք կիրառել ինքներդ։

Տեխնիկա 1. Ուղիղ նստե՛ք, մի ձեռքը դրե՛ք որովայնին, մյուսը՝ կրծքավանդակին։ Խորը շու՛նչ քաշեք։ Եթե շարժվում է միայն կուրծքը, ապա շնչում եք մակերեսային։ Եթե շարժվում է որովայնը՝ ճիշտ ուղու վրա եք։

Տեխնիկա 2. Պառկեք, որևէ գիրք դրեք որովայնին և փորձեք ներշնչել այնպես, որ գիրքը բարձրանա։ Սա սովորեցնում է ստոծանիական շնչառություն։

Տեխնիկա 3. Միշտ շնչե՛ք քթով։ Քիթը ոչ միայն տաքացնում և մաքրում է օդը, այլև ապահովում է թթվածնի լիարժեք մատակարարում։

Տեխնիկա  4. «Եռանկյունաձև շնչառություն»․

  • ներշնչում՝ հաշվելով մինչև 4-ը,
  • պահել շունչը՝ 4 վայրկյան,
  • արտաշնչում՝ մինչև 4։

Փորձ 5. «Քառակուսային շնչառություն»․

  • ներշնչում,
  • դադար,
  • արտաշնչում,
  • դադար։

Տեխնիկա 6. Խորը արտաշնչում։ Շատ կարևոր է ոչ միայն ներշնչել, այլև ամբողջությամբ արտաշնչել, որպեսզի թոքերից դուրս գան բոլոր մնացորդային գազերը։

Ինչու արժե ուշադրություն դարձնել շնչառությանը

Շնչառությունը միակ գործընթացն է, որը միաժամանակ տեղի է ունենում ինքնաբերաբար և ղեկավարվում է։ Սովորելով ճիշտ շնչել՝ մենք կարող ենք ազդել ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա՝ սկսած նյութափոխանակությունից մինչև նյարդային համակարգի կայունացումը։

Որպեսզի կյանքը լինի թեթև, էներգիայով լի և առողջ՝ պարզապես սովորեք լիաթոք շնչել։

Leave a Comment