Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահին

Հունվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է  քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության պատրաստակամությունը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment