Հալեպի հայկական թաղամասերը հայտնվել են խաչաձև կրակի տակ

Հալեպի հայկական թաղամասերը հայտնվել են խաչաձև կրակի տակ

10 հունվարի 2026 – 13:37 AMT

PanARMENIAN.Net – Հալեպի հայաբնակ թաղամասերն արդեն չորս օր շարունակ հայտնվել են Սիրիայի կառավարական բանակի և «Քասաթ» խմբավորման միջև ընթացող ռազմական գործողությունների խաչաձև կրակի տակ, հայտնում է Sputnik Արմենիան «Արևելքի» վրա հղումով:

Նշվում է, որ իրավիճակը հատկապես լարված է Վիլլաներ շրջանում, որտեղ տեղակայված է Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղամասը։ Լրատվամիջոցի տարածած տեսանյութում երևում են սիրիական բանակի տանկերը, որոնք տեղակայված են հենց այդ հատվածում։

«Քաբրիի շրջանաձև խաչմերուկը (Տուարատ Քաբրի) նույնպես համարվում է նշանակալի բախման վայր և դարձել է ինտենսիվ մարտերի կիզակետ»,–ասվում է հրապարակման մեջ:

Հունվարի 6-ին Հալեպում տեղի են ունեցել բախումներ Սիրիայի դեմոկրատական ուժերի և Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող ուժերի միջև։ Մարտերի արդյունքում զոհվել է 4 քաղաքացի, ևս 26-ը՝ վիրավորվել։

Մարտերն ավելի են սաստկացել հունվարի 8-ին։ Ի պատասխան լարվածության աճին, Սիրիայի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին հայտարարել է, որ Հալեպում հրադադար է հաստատվում տեղական ժամանակով ժամը 3:00-ին (Երևանի ժամանակով՝ 4:00-ին)՝ իրավիճակը լիցքաթափելու նպատակով։

Leave a Comment