1979-ին տապալված շահ Մոհամմադ Ռեզա Փահլևիի որդին՝ 65-ամյա Ռեզա Փահլևին, որ ներկայում բնակվում է ԱՄՆ-ում, հավակնություն ունի վերադառնալու գահին, որը նա հորից պետք է ժառանգեր տասնամյակներ առաջ։ Շահի հնարավոր վերադարձի մասին վերլուծություն է հրապարակել CNN-ի հետաքննող լրագրող Թամարա Քիբլավին։ The son of Iran’s last shah is rallying protesters. But do Iranians really want another king? Ռեզա Փահլևին ընդամենը 16 տարեկան էր, երբ 1979-ին Իրանի հեղափոխությունը տապալեց նրա հոր 40-ամյա իշխանությունը։ Ինքը՝ շահ Մոհամմադ Ռեզա Փահլևիի ավագ որդին, առաջինն էր հերթում՝ ժառանգելու նավթով հարուստ, հազարամյա կայսրությունը։ Այժմ՝ 65 տարեկանում, իր ժառանգական իրավունքի փլուզումից գրեթե կես դար անց, նրա սպասումը, հնարավոր է, […]