Հրդեհի ահազանգ․ Երևանում բնակելի տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 9-ին, ժամը 20։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակով փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։09-ին, մարվել՝ 21։36-ին։ Այրվել է տունը (մոտ 20 քմ) մասամբ՝ (մոտ 15 քմ) գույքով։