Փաշինյանը կոչ է անում աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել «Բարենորոգմանը» միացած քահանաներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է։

Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը եւ հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։

Քահանա Հայրե՛ր, նաեւ Ձեր օրհնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։

Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել եւ պաշտպանել Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։

—00—ԼԱ

Leave a Comment