Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը շռայլորեն ֆինանսավորում Ադրբեջանի հրեական ու ուդիական համայնքների ղեկավարներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ կրոնական համայնքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։ Ֆինանսավորումն իրականացվելու է Պահուստային ֆոնդից, սակայն հատկացումները ակնհայտորեն անհամաչափ են։ Առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերվել հրեական և ուդիական համայնքներին։ Հրեական համայնքին հատկացվել է 1,2 միլիոն մանաթ, 500 ուդիներին՝ նույնքան, որքան Ադրբեջանում շուրջ 120 հազար հավատացյալ ունեցող ռուս ուղղափառ եկեղեցուն։ Այս անհամաչափությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Ուդիներին վերագրվում է դեր՝ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման գործընթացում։ Նրանց միջոցով առաջ է մղվում այն թեզը, թե Արցախի եկեղեցիները «ալբանական» են, իսկ ուդիները՝ դրանց ժառանգները։ Արտյոմ Երկանյանի վերլուծությունը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment