«Արսենալի» և «Լիվերպուլի» դժգույն խաղը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում առաջատար Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում ընդունել էր գործող չեմպիոն «Լիվերպուլին»: Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

Հյուրերն ամբողջ խաղի ընթացքում ոչ մի դիպուկ հարված չեն կատարել: Տանտերերը 4 դիպուկ հարված են կատարել:

Արտետայի թիմը 49 միավորով մնում է առաջին տեղում և 6 միավորով առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող «Մանչեսթեր Սիթիից» և «Ասթոն Վիլայից», «Լիվերպուլը» 35 միավորով 4-րդն է:

Leave a Comment