https://arm.sputniknews.ru/20260109/belgiajum-fermernern-argelapakel-en-majrughinery-tesanjut-97620529.html
Բելգիայում ֆերմերներն արգելափակել են մայրուղիները. տեսանյութ
Բելգիայում ֆերմերներն արգելափակել են մայրուղիները. տեսանյութ
Sputnik Արմենիա
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ գյուղմթերք արտադրողներն արգելափակել են առնվազն 16 առանցքային տրանսպորտային հանգույց և սահմանային անցակետ: 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T21:01+0400
2026-01-09T21:01+0400
2026-01-09T21:01+0400
բելգիա
ֆերմեր
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97620036_0:0:1281:721_1920x0_80_0_0_a8eb0f49c97da754d779fbb2257d4a00.jpg.webp
Բելգիացի ֆերմերները փակել են մի շարք մայրուղիներ՝ բողոքելով ԵՄ-ի և «Մերկոսուրի» միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Belga» գործակալությունը:Չնայած ձմեռային եղանակին, ֆերմերները տրակտորների միջոցով ակցիաներ են կազմակերպել Վալոնիայի ճանապարհային ցանցի ռազմավարական կարևոր կետերում: Բողոքի ակտիվությունը կտրուկ մեծացել է վերջին օրերին՝ Եվրամիության կողմից համաձայնագրի սպասվող հաստատման ֆոնին, որը նախատեսված է այսօր:Ըստ տեղական լրատվամիջոցների՝ գյուղմթերք արտադրողներն արգելափակել են առնվազն 16 առանցքային տրանսպորտային հանգույց և սահմանային անցակետ:«Մերկոսուրը» հարավամերիկյան տնտեսական կառույց է, որում ներառված են Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Պարագվայը և Բոլիվիան: Միավորման անդամ երկրների բնակչությունը կազմում է մոտ 300 միլիոն մարդ, իսկ «Մերկոսուրի» երկրների ՀՆԱ-ն հավասար է տարածաշրջանի ազգային համախառն ներքին արդյունքի ավելի քան 75%-ին։Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է ԵՄ ապագա յոթնամյա բյուջեի միջոցներն ուղղել գյուղատնտեսության աջակցությանը: Սակայն այս հավաստիացումները չեն ազդել ցուցարարների դիրքորոշման վրա։ Բողոքի ակցիաների մասնակիցները նաև նշում են, որ նման մոտեցումը կարող է սահմանափակել Եվրահանձնաժողովի հաջորդ՝ 2029-2034 թվականների կազմի ֆինանսական հնարավորությունները:
բելգիա
2026
Լուրեր
am_HY
Фермеры заблокировали трассы в Бельгии, протестуя против свободной торговли с Южной Америкой
Sputnik Արմենիա
Фермеры заблокировали трассы в Бельгии, протестуя против свободной торговли с Южной Америкой
2026-01-09T21:01+0400
true
PT0M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97620036_102:0:1066:723_1920x0_80_0_0_c12d05790ea2061ce8fe4b9c8643bd61.jpg.webp
բելգիա, ֆերմեր, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
բելգիա, ֆերմեր, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ գյուղմթերք արտադրողներն արգելափակել են առնվազն 16 առանցքային տրանսպորտային հանգույց և սահմանային անցակետ:
Բելգիացի ֆերմերները փակել են մի շարք մայրուղիներ՝ բողոքելով ԵՄ-ի և «Մերկոսուրի» միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Belga» գործակալությունը:
Չնայած ձմեռային եղանակին, ֆերմերները տրակտորների միջոցով ակցիաներ են կազմակերպել Վալոնիայի ճանապարհային ցանցի ռազմավարական կարևոր կետերում: Բողոքի ակտիվությունը կտրուկ մեծացել է վերջին օրերին՝ Եվրամիության կողմից համաձայնագրի սպասվող հաստատման ֆոնին, որը նախատեսված է այսօր:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ գյուղմթերք արտադրողներն արգելափակել են առնվազն 16 առանցքային տրանսպորտային հանգույց և սահմանային անցակետ:
Նման բողոքի ակցիաներ ԵՄ երկրներում անցկացվել են ամբողջ 2024 թվականի ընթացքում։ Եվրոպացի ֆերմերները մտավախություն ունեն, որ «Մերկոսուրի» հետ համաձայնագիրը կհանգեցնի Լատինական Ամերիկայի երկրներից ավելի էժան գյուղմթերքի ներհոսքի, որն արտադրվում է ավելի ցածր սանիտարական և բնապահպանական չափորոշիչներով: Նրանց կարծիքով, դա կուժեղացնի «անազնիվ մրցակցությունը» եվրոպական ֆերմերների արտադրած գյուղմթերքի հետ։
«Մերկոսուրը» հարավամերիկյան տնտեսական կառույց է, որում ներառված են Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Պարագվայը և Բոլիվիան: Միավորման անդամ երկրների բնակչությունը կազմում է մոտ 300 միլիոն մարդ, իսկ «Մերկոսուրի» երկրների ՀՆԱ-ն հավասար է տարածաշրջանի ազգային համախառն ներքին արդյունքի ավելի քան 75%-ին։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է ԵՄ ապագա յոթնամյա բյուջեի միջոցներն ուղղել գյուղատնտեսության աջակցությանը: Սակայն այս հավաստիացումները չեն ազդել ցուցարարների դիրքորոշման վրա։ Բողոքի ակցիաների մասնակիցները նաև նշում են, որ նման մոտեցումը կարող է սահմանափակել Եվրահանձնաժողովի հաջորդ՝ 2029-2034 թվականների կազմի ֆինանսական հնարավորությունները: