ԵՄ կոչ է արել Իրանի իշխանություններին` վերականգնել ինտերնետ հասանելիությունը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անվար ալ-Անունին։
«Մենք կոչ ենք անում Իրանի իշխանություններին հարգել խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքները եւ վերականգնել ինտերնետ հասանելիությունը»,- ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
ԵՄ ներկայացուցիչն ավելացրել է, որ Բրյուսելը ուշադիր հետեւում է իրավիճակին։