Aurora News | Քաղաքացիներին ուղղված Փաշինյանի հորդորները պառակտման փորձ են. Տեր Եսային

Քաղաքացիներին ուղղված Փաշինյանի հորդորները պառակտման փորձ են: Այս մասին հայտնել է Տեր Եսային:

«Կաթողիկոսի անուն զեղչելը հակականոնական է, իսկ ծիսական արարողություններին միջամտությունը իշխանությունների կողմից հանցագործություն է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է Համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին:

Leave a Comment