The New York Times-ը Հայաստանը ներառել է 2026 թվականի ճամփորդության համար լավագույն 52 վայրերի ցանկում

The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 52 վայրերի ցանկում, որտեղ արժե այցելել 2026 թվականին

The New York Times-ը Հայաստանը ներառել է 2026 թվականի ճամփորդության համար լավագույն 52 վայրերի ցանկում


ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 52 վայրերի ցանկում, որտեղ արժե այցելել 2026 թվականին:


Հրապարակման մեջ նշվում է, որ գտնվելով խստաշունչ Կովկասում՝ Հայաստանը տասնամյակներ շարունակ գրավել է քայլարշավների և բնության սիրահարներին, իսկ վերջին շրջանում զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է:


«Այս համապատկերում մայիսին մայրաքաղաք Երևանում կանցկացվի Concours Mondial de Bruxelles-ը՝ աշխարհի առաջատար գինու մրցույթներից մեկը: Հայաստանը, որի գինեգործական ավանդույթներն ունեն ավելի քան 6000 տարվա պատմություն, գիտակներին առաջարկում է այցելել գինեգործական չորս հիմնական տարածաշրջաններ», – նշում են հոդվածի հեղինակները:


Նրանք խորհուրդ են տալիս այցելել նաև լեռներով շրջապատված Սևանա լիճ՝ իր ափամերձ հազարամյա վանքերով, և Դիլիջան ազգային պարկ՝ ալպիական մարգագետիններով, ընդարձակ անտառներով և բուժիչ աղբյուրներով, որոնք միացված են քայլարշավային երթուղիների ցանցով:


«Պարկում աճում են բույսերի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակներ, ինչպես նաև բնակվում են գորշ արջեր, գայլեր և եվրոպական վայրի կատուներ», – ասվում է հոդվածում:


 


Leave a Comment