https://arm.sputniknews.ru/20260109/pvordzel-en-hajastanic-iran-7-hazar-tup-chhajtararagrvats-tskhakhvot-teghapvokhel-pek-97610239.html
Փորձել են Հայաստանից Իրան 7 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ տեղափոխել․ ՊԵԿ
Փորձել են Հայաստանից Իրան 7 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ տեղափոխել․ ՊԵԿ
Sputnik Արմենիա
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T16:06+0400
2026-01-09T16:06+0400
2026-01-09T16:08+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ծխախոտ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97609081_0:0:634:356_1920x0_80_0_0_64148ed3fc1643ee5c4ad330ddd758df.jpg.webp
Հայաստանից Իրան փորձել են խոշոր խմբաքանակի չհայտարարագրված ծխախոտ տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ օրերս Իրանից «Ագարակ» սահմանային անցակետ են ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ՝ մեքենաներ տեղափոխելու համար։«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ «Ագարակ» անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն: Ավտոքարշակների վրա տեղադրված տրանսպորտային միջոցների սրահներից դուրս է բերվել չհայտարարագրված հայկական արտադրության ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝ 7 հազար տուփ ծխախոտ»,- հայտնում են ՊԵԿ-ից։Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:Երևանում գործող սպորտային ակումբը 8.6 մլրդ դրամի շրջանառություն է թաքցրել. ՊԵԿ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97609081_78:0:553:356_1920x0_80_0_0_2c0fbcc7468021912a14e45c065d656c.jpg.webp
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ծխախոտ, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ծխախոտ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Նշվում է, որ օրերս Իրանից «Ագարակ» սահմանային անցակետ են ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ՝ մեքենաներ տեղափոխելու համար։
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ «Ագարակ» անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն: Ավտոքարշակների վրա տեղադրված տրանսպորտային միջոցների սրահներից դուրս է բերվել չհայտարարագրված հայկական արտադրության ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝ 7 հազար տուփ ծխախոտ»,- հայտնում են ՊԵԿ-ից։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: