Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր․ տեղեկացնում է Մայր Աթոռը։
«Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝ 38 -ն ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը, 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա, 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայարապետի կողմից։
Ի դեպ, 2011 թվականին Նորին Սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը։
Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում»,- ասված է հաղորդագրությունում։