Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջան արտահանվելիք հնարավոր ապրանքների ցանկը

Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, այլումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլի արտահանման հնարավորությունները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Ադրբեջանական ընկերություններ էլ կան, որ հետաքրքրություն են հայտնել կոնկրետ ապրանքեր ներմուծելու։ Ադրբեջանական կողմը կոնկրետ ապրանքերի ցանկ է ներկայացրել, որը իրենց հետաքրքրում է, մենք ուղարկել ենք քանակը, որը կարող ենք արտահանել։ Մեր ցանկի մեջ կան նաև վարդ, ջերմոցային արտադրանքեր՝ լոլիկ, պղպեղ։ Մոտավոր գինն ենք առաջարկել»,- ասել է Պապոյանը։ Էկոնոմիկայի նախարարն առաջին արտահանման ժամկետներ չի նշել։ Ըստ նրա՝ դա կլինի այն ժամանակահատվածում, երբ հայկական և ադրբեջանական ընկերությունները համաձայնության գան։ Դեկտեմբերին […]

Leave a Comment