Թրամփը տապալվելու է այնպես, ինչպես աշխարհի մյուս բռնակալներն են տապալվել․ Խամենեի

Իրանի ժողովուրդը չի հանդուրժում օտարերկրացիների համար վարձկանություն անողներին․ այսօր հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Ով էլ որ լինեք, երբ դառնում եք օտարերկրյա վարձկան, երբ սկսում եք աշխատել օտարերկրացու համար, ազգը ձեզ մերժված է համարում։ Ինչ վերաբերում է այդ մարդուն (Թրամփին – խմբ․), որը նստած է այնտեղ՝ ամբարտավանությամբ և հպարտությամբ՝ դատելով ամբողջ աշխարհը, նա պետք է նաև իմանա, որ սովորաբար աշխարհի բռնակալներն ու ամբարտավան տերությունները տապալվել են հենց այն ժամանակ, երբ գտնվում էին իրենց հպարտության գագաթնակետին», – հայտարարել է Խամենեին։

Նա հավելել է, որ Թրամփը նույնպես տապալվելու է։

 

 

Leave a Comment