
Հայաստանը ներառվել է բրիտանական հեղինակավոր Wanderlust պարբերականի 2026 թվականի «Good to Go» ցանկում, որպես հետաքրքրասեր և պատասխանատու ճանապարհորդների համար տարվա ոգեշնչող ուղղություններից մեկը։ Այս մասին տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից:
Ցանկը ընդգծում է այն ուղղությունները, որոնք համադրում են մշակույթը, բնությունը և կայուն զբոսաշրջային փորձառությունները։