Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Bild պարբերականը, իսպանացին մերժել է փարիզյան ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնրիկեն ցանկանում է հեռանալ թիմից և նոր մարտահրավեր ընդունել մարզչական կարիերայում։ Նրա գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը՝ 2027 թվականի հունիսի 30-ը։
Լուիս Էնրիկեն գլխավորում է ՊՍԺ-ն 2023 թվականի ամառվանից։ Փարիզյան ակումբի ղեկին նա երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել է երկուական Գավաթ և Սուպերգավաթ, դարձել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթակիր և Չեմպիոնների լիգայի հաղթող։