ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում ամերիկյան ռազմական ուժերի կողմից իրականացված գործողության նպատակներից մեկը նավթի համաշխարհային գների իջեցումն է։
«Դա նշանակում է նավթի ցածր գներ ամբողջ աշխարհում, ինչը հիանալի է բոլորի համար։ Դա նշանակում է նավթի ցածր գներ Ամերիկայի համար, որոնք ես իջեցրեցի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Պետության ղեկավարը նշել է, որ այժմ խոշոր նավթային ընկերություններ կգան Վենեսուելա։
«Նրանք շատ փող կվաստակեն, և այդ փողի մի մասը կգնա Վենեսուելային, իսկ մի մասը՝ մեզ։ Եվ մենք կայունություն ենք բերել տարածաշրջան։ Մենք կայունություն ենք բերել և զգալիորեն իջեցրել նավթի գները։ Այս պահին բենզինը շատ դեպքերում արժե 1,99 դոլար մեկ գալոնի համար», – նշել է Սպիտակ տան ղեկավարը։