Տխուր ոչ-ոքի և ծանր վնասվածք․ ի՞նչ կատարվեց ԱՊԼ-ի կենտրոնական խաղում — Armsport.am

Անգլիական Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ուժերը չափեց «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումն ավարտվեց առանց դարպասի գրավման։

Խաղի վերջնամասը ստվերվեց տհաճ միջադեպով․ 90+4-րդ րոպեին մերսիսայդցիների պաշտպան Քոնոր Բրեդլին վնասվածք ստացավ և չկարողացավ ինքնուրույն լքել խաղադաշտը։

Այս ոչ-ոքիից հետո «Զինագործները» վաստակեցին 49 միավոր և պահպանեցին առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։ «Լիվերպուլը» 35 միավորով 4-րդ տեղում է։

Հաջորդ տուրում՝ հունվարի 17-ին, «Արսենալը» կհանդիպի «Նոթինգեմ Ֆորեսթին», իսկ «Լիվերպուլը»՝ «Բարնլիին»։

Մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment