Պարեկները վարորդին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանությա գլխավոր վարչության Կապանի բաժին, որտեղ էլ ավտոմեքենայի զննության ընթացքում Բագրատ Ս․-ն բեռնախցիկից ներկայացրել է «BLOW C75» մոդելի ատրճանակ և 2 հատ փամփուշտ, առանց համապատասխան փաստաթղթի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Բագրատ Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված ատրճանակը պատկանում է իրեն և այն ձեռք է բերել Երևան քաղաքում գտնվող «Գարաժ Մոլ» առևտրի կենտրոնից։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: