«Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկերը, այն տարածքները, որտեղ հնարավոր է ծանրաբեռնվածության ավելացում և կատարում կանխարգելիչ աշխատանքներ»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց է ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Հիշեցնելով, որ 2025 թվականի հուլիսի 21-ից ՀԷՑ-ը գտնվում է «փոքրիկ խմբակի» կառավարման ներքո՝ Ղազինյանը հայտարարեց.
«Նրանք ոչ միայն չեն կարողացել կառավարել ռիսկը, այլև ստեղծել են նոր ռիսկեր, ինչը բոլորը զգացին իրենց բնակարաններում, առավել ևս այն մարդիկ, ովքեր շատ երկար, տևական ժամանակ չեն ունեցել հոսանք։ Դա, բնականաբար, նշանակում է ոչ միայն նյութական, այլև հոգեբանական վնասներ, իսկ դա էլ նշանակում է, որ փոքրիկ խմբակը մտել է ձեր գրպանները և բնակարանները: Էլ չեմ ասում նրա մասին, որ կառավարման վերցնելուց հետո էականորեն շեշտակի, շատացել են բողոքները էլէկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ»,-ասաց Ղազինյանը։