ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց, քանի որ Սուրբ ծննդյան տոնին խորան էր բարձրացել կարգալույծ հռչակված նախկին քահանա տեր Թադեն (ներկայում՝ Արամայիս Թախմազյան)։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Կարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Ըստ կարգի՝ խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով։
Տեսանյութը՝ հղմամբ։
–00—ՍՊ