Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Երևան Սիթի» և «Սաս» սուպերմարկետների ցանցերի, ինչպես նաև «Լադա» ընկերության անունից՝ հայտարարությամբ, թե այս ընկերությունները մրցանակներ են խաղարկում։ Խաղարկության պայմանները չափազանց պարզ են․ օրինակ, «Երևան Սիթիի» անունից տարածված գրառման մեջ օգտատերերից պահանջվում է ընդամենը գուշակել լուսանկարում պատկերված թվերի գումարը։ «Յուրաքանչյուր ոք, ով հաջողությամբ կգուշակի նկարում պատկերված թվերի գումարը, կստանա մեզանից հատուկ մրցանակ»,– նշված է գրառման մեջ։ Գրառմանը կցված լուսանկարում պատկերված է ավտոմեքենա, իսկ թվերը, ըստ պնդման, «մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել գուշակել»։ Այս գրառումները հավաքում են հարյուրավոր տարածումներ (share) և մեկնաբանություններ։ Մինչդեռ դրանք կեղծ են, որոնց հիմնական նպատակը օգտատերերի անձնական ու բանկային […]