2010-2018-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշված պաշտոնատար անձը 2013-ի սեպտեմբերի 16-ին կազմակերպել է Երևանի կենտրոնում գտնվող՝ 0.0250 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ-վաճառքի անցկացումը և դրա վերաբերյալ կեղծ բովանդակությամբ արձանագրության կազմումը, որի արդյունքում աճուրդին փաստացի չներկայացած նրա մտերիմը ճանաչվել է հաղթող, և կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։ Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է նշված հողամասի ընդլայնման ապօրինի գործընթաց՝ չարձանագրելով օտարվող հողամասում ինքնակամ կառույցի առկայությունը և […]