Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Պարմային»։
Աչքի են ընկել Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։
Միլանյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերն» Ա Սերիայում տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 42 միավորով առաջին տեղում է, «Պարման»` 18 միավորով 15-րդ։