Ադրբեջանից մի քանի հազար տոննա վառելիք է գալիս. Պապոյան

«Ադրբեջանից մի քանի հազար տոննա վառելիք է գալիս: Այս անգամ համ պրեմիում կա, համ ռեգուլյար, ինչպես նաև դիզել ու էլի նախնական գնահատականներով՝ պետք է գինը մեր իմացած շուկայականից 80 դրամ էժան լինի»:

Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ այս անգամ էլ նույն տնտեսվարողներն են, որոնք նախորդ անգամ էին:

«Ես կարծում եմ, որ պետք է մեր մյուս ներմուծողները բանակցեն և իրենց մատակարարներից ավելի էժան գին ստանան, որովհետև եթե հայկական շուկայում հայտնվում է 80 կամ 100 դրամ ավելի էժան մրցակից ապրանք, բնականաբար, իրենք պետք է գնան այդքանը բացատրեն իրենց մատակարարներին ու ասեն, որ մենք ևս պետք է էժան գին ունենանք: Դրա արդյունքում մեր քաղաքացին, ի վերջո, այո, 80, 100 կամ 60 դրամ ավելի էժան վառելիք կունենա, որն էլ, բնականաբար, ազդելու է ընդհանուր բարեկեցության ու մրցունակության վրա»,- նշել է Պապոյանը:

Հարցին, թե որքան վառելիք է գալիս այս պահին Հայաստան Ադրբեջանից, և որ ընկերություններն են գնել այդ վառելիքը, Պապոյանը պատասխանել է, որ մի քանի հազար տոննայի մասին է խոսքը:

Leave a Comment