Վարչապետն պարզաբանել է, թե ինչու էին Վարդանյանն ու Կարապետյանը «նախկինում բարերարներ, իսկ հիմա՝ ոչ»

Վարչապետն պարզաբանել է, թե ինչու էին Վարդանյանն ու Կարապետյանը «նախկինում բարերարներ, իսկ հիմա՝ ոչ»

8 հունվարի 2026 – 16:31 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչու էր Արցախում իր հայտնի ելույթի ժամանակ հայտարարում, որ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի՝ ինչո՞ւ են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարներ ներդնում հայրենիքում, և բարերարների համար ծափահարություններ էր պահանջում, իսկ հիմա՝ ոչ։

Նա նշել է, որ այդ ամենն ասում էր, որովհետև հավատում էր, որ ՀՀ-ում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ ու ժողովրդավարություն և ազգային նպատակների շուրջ կարելի է համախմբել սփյուռքի ներուժը», հայտնում է Aysor.am-ը:

Ըստ նրա՝ հետո պարզվեց, որ այդ բոլորը մոլորություն է:

«Կա տնտեսական հետաքրքրություն՝ կլինի ներդրում, չի լինի տնտեսական հետաքրքրություն՝ չի լինի»,– ասել է նա:

Նա հավելել է, որ նման եզրակացության են հանգել նաև ուսումնասիրելով համահայկական հիմնադրամի գործունեության շրջանակում 1992-2018 թվականներին հավաքագրված գումարների ծավալը և դրանց օգտագործման վերաբերյալ ներդրումային պատկերը Հայաստանում։

Հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այժմ շինծու գործով պահվում է Բաքվի բանտում: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

Հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը մոտ 6 ամիս անցկացրել է մեկուսարանում և այժմ տնային կալանքի տակ է:

Leave a Comment