Թրամփը հրամանագիր է ստորագրել 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի 31 կառույցներից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի 31 կառույցներից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Համաձայն հաղորդագրության՝ ԱՄՆ-ը դուրս է գալիս ընդհանուր առմամբ 66 միջազգային կազմակերպություններից։

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով կարգադրում է ԱՄՆ-ի դուրս գալը 66 միջազգային կազմակերպություններից, որոնք այլևս չեն ծառայում ամերիկյան շահերին», – նշված է հրապարակման մեջ։

Ընդգծվում է, որ այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ համապատասխան միջազգային կազմակերպությունները «գործում են ԱՄՆ ազգային շահերին հակառակ»։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ը կդադարեցնի թե՛ մասնակցությունը, թե՛ ֆինանսավորումը բոլոր 66 կազմակերպություններին, որոնցից 31-ը գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո։

Leave a Comment